Բաժին. Տնտեսական

Հունաստանը ճանաչվել է 2014թ. ամենահետաքրքիր տուրիստական ուղղությունը Եվրոպայում

Հունաստանը ճանաչվել է 2014 թվականի ամենահետաքրքիր տուրիստական ուղղությունը Եվրոպայում: Այս մասին վկայում են Lonely Planet պարբերականի ուսումնասիրության արդյունքները: Ըստ հրապարակված վարկանիշի՝ Եվրոպայում այս տարվա ամենագրավիչ և ամենահետաքրքիր տուրիստական ուղղությունների առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Հունաստան

  2. Սլովենիա, Լյուբլյանա

  3. Մեծ Բրիտանիա

  4. Իտալիա

  5. Դանիա

  6. Իսպանիա, Սեվիլիա

  7. Շոտլանդիա

  8. Չեխիա

  9. Նորվեգիա

  10. Ֆրանսիա

Վարկանիշը կազմելու համար Lonely Planet-ը հարցումներ է իրականացրել տուրիզմի ոլորտում առաջատար մասնագետների շրջանում:

Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2013 թվականին Հունաստան է այցելել շուրջ 20 մլն զբոսաշրջիկ:

Share