Բաժին. Տնտեսական

Տարեկան 12 մլն-ից ցածր շրջանառություն ունեցող բիզնեսները կազատվեն հարկերից

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցած ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստի ընթացքում հայտարարվել է, որ Հայաստանում ծրագրվում է ներդնել ընտանեկան բիզնես կարգավիճակը: Այսինքն` տարեկան 12 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք կգրանցվեն ընտանեկան բիզնես կարգավիճակով, կազատվեն հարկերից:

Share