Բաժին. Տնտեսական

Citigroup-ի «սխալը» գնահատվել է 10 մլրդ դոլար

ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը մտադիր է Citigroup ֆինանսական խմբի նկատմամբ ներկայացնել դատական հայց և պահանջել 10 մլրդ ԱՄՆ դոլարի փոխհատուցում՝ հիփոթեքային արժեթղթերի վաճառքի գործարքներում խախտումներ թույլ տալու համար: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ նախարարությունը որոշել է դիմել դատարան, քանի որ Citigroup-ի հետ բանակցությունները չեն տվել ցանկալի արդյունքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել ամերիկյան մի շարք բանկերի նկատմամբ: Citigroup-ից բացի, ամերիկյան պաշտոնյաների «ուշադրության կենտրոնում են գտնվում» նաև  Bank of America-ն,, Credit Suisse-ը, Deutsche Bank-ը, Goldman Sachs-ը, Morgan Stanley-ն, Royal Bank of Scotland-ը, UBS-ն և Wells Fargo-ն: Հետաքննության արդյունքում նախարարությունը կպարզի, թե որքան է կազմում այս բանկերից յուրաքանչյուրի «մեղավորության աստիճանը» 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամում: 

Share