Բաժին. Տնտեսական

ՓՄՁ ԶԱԿ. պանրի փաթեթավորման ձևավորման մրցույթ

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը՝ «Kaihatsu Management Consulting» ընկերության հետ համատեղ, իրականացնում է «Տեղական արտադրության և տեղական ապրանքանիշերի խթանման» ծրագիրը՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպության (JICA) աջակցությամբ. Ծրագրի գլխավոր նպատակն է ստեղծել աջակցման այնպիսի մեթոդ, որը կօժանդակի դեպի շուկան միտված տեղական արտադրանքի և ծառայությունների ստեղծմանը և խթանմանը, որը հիմնված կլինի  «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» շարժման փիլիսոփայության վրա:

Նշված ծրագրի շրջանակում Հայաստանի ընկերությունները հրավիրվում են ներկայացնելու իրենց գնային առաջարկները՝ պանրի փաթեթավորման ձևավորման մրցույթին մասնակցելու համար: Մանրամասները՝ կից ֆայլում:

Հարցերի դեպքում կարող եք կապվել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գրասնեյակ՝ հետևյալ հեռախոսահամարներով. (010) 54-16-48 կամ՝ 56-37-14:

Գնային առաջարկը պետք է ներկայացվի անգլերեն՝ մինչև 2014 թ. հունիսի 18-ը, ժամը 18:00-ն՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գրասենյակ: Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան 0010, Մհեր Մկրտչյան փ. 5ա: Առաջարկներն ընդունվում են նաև էլեկտրոնային փոստով, հետևայլ հասցեով՝tsukamoto.akihiro@kmcinc.co.jp:

Share