Բաժին. Տնտեսական

Airbus-ն ընդդեմ Boeing-ի, Եվրոպան ընդդեմ ԱՄՆ-ի

Ֆրանսիան և Գերմանիան դիմել են ԱՄՆ-ին՝ Boeing ընկերության սուբսիդավորման գործընթացը դադարեցնելու պահանջ-խնդրանքով: Եվրոպայում վստահ են, որ ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամարդվող ֆինանսական աջակցությունը Boeing ընկերության համար դառնում է մրցակցային առավելություն՝  Airbus-ի հետ «շուկայական պայքարում»: Ֆրանսիան և Գերմանիան ԱՄՆ-ին կոչ են արել վարել արդար մրցակություն:

Ինչպես գրում է եվրոպական մամուլը՝ Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների ներկայացուցիչները հրապարակել են փաստեր, ըստ որոնց՝ Boeing ընկերությանը տրամադրվող լուրջ հարկային արտոնություններն ու միլիարդավոր դոլարների հասնող սուբսիդավորումը խախտում են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած կանոնները:

Share