Բաժին. Տնտեսական

2014թ.-ի համար ԱՄՀ-ն կանխատեսել է ԱՄՆ-ի տնտեսության 2% աճ

Արժույթի միջազգային հիմադրամը (ԱՄՀ) վերանայել և արդյունքում կրճատել է ամերիկյան տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Ինչպես գրում է Bloomberg գործակալությունը՝ 2014 թվականի համար ԱՄՀ-ն կանխատեսում է ԱՄՆ-ի տնտեսության 2% աճ՝ առավել վաղ կանխատեսված 2,8% ցուցանիշի դիմաց: Միևնույն ժամանակ, 2015 թվականի համար կանխատեսվում է 3% տնտեսական աճ:

ԱՄՀ-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում ամերիկյան տնտեսության աճի տեմպը կտատանվի 2%-ի սահմաններում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էին տվյալներ, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ի բյուջեն կրկին պակասուրդային է եղել. ընթացիկ ֆինանսական տարվա մայիս ամսվա արդյունքներով երկրի բյուջեի պակասուրդը կազմել է 130 մլրդ ԱՄՆ դոլար:

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին ուս ամսվա արդյունքներով ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը կազմել է 436,4 մլրդ ԱՄՆ դոլար:

Սպասվում է, որ 2014 ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը կկազմի 492 մլրդ ԱՄՆ դոլար:

Share