Բաժին. Տնտեսական

Sony-ն առաջ է անցել Microsoft-ից

Sony-ն առաջ է անցել Microsoft-ից՝ վաճառելով առավել շատ PlayStation 4, քան Microsoft-ը՝ Xbox One խաղային կցորդ: Ինչպես գրում է Bloomberg-ը՝ ամերիկյան շուկայում Sony-ն իր խաղային կցորդի վաճառքի ցուցանիշներով գերազանցել է Microsoft-ին արդեն 5-րդ ամիսն անընդմեջ և շուկայում պահպանել առաջատարի իր դիրքը:

NPD Group վերլուծական ընկերության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա մայիսին ամերիկացիները վիդեոխաղերի և խաղային կցորդների վրա ծախսել են շուրջ 586 մլն ԱՄՆ դոլար, ինչը 52%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահավածում գրանցված ցուցանիշը:

Աճի գրանցված ցուցանիշը առավելագույնն է 2008 թվականի հունիսից ի վեր:

Share