Բաժին. Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Եվրասիայի Մրցունակության ծրագրի ղեկավար Անտոնիո Սոմմայի գլխավորած պատվիրակությանը

Հունիսի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)  Եվրասիայի Մրցունակության ծրագրի ղեկավար Անտոնիո Սոմմայի գլխավորած  պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը, Եվրոպական Հանձնաժողովի Ձեռնարկությունների հարցերեվ գլխավոր տնօրինության Միջազգային հարաբերությունների և աճի առաքելությունների բաժնի ղեկավաը Կրիստոս Կյուրիատզիսը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության  հայաստանյան գրասենյակի ղեկավար  Դագմար Բոթթը  և  ՏՀԶԿ ներկայացուցիչ Գրեգորի Լակոմը:

Կողմերը քննարկել են 014թ. ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների կոնկրետ ոլորտները, ինչպես նաև հստակեցրել  հետագա աշխատանքների ժամանակացույցը:

Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Կարեն Ճշմարիտյանի նախագահությամբ, կայացել է ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված փորձագիտական գնահատման աշխատանքների Համակարգող հանձնաժողովի երթական նիստը:

Ողջունելով մասնակիցներին` Կարեն Ճշմարիտյանը չափազանց կարևորել է «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում. Հայաստան» ծրագրի իրականացումը և նշել, որ ակնկալում է կողմերի շահագրգիռ քննարկումներ, նպատակաուղղված աշխատանք, որի արդյունքում կնախանշվեն այն ուղղությունները և ոլորտները, որտեղ հնարավոր կլինի ստանալ առավելագույն արդյունք:

Նիստի ընթացքում քննարկվել են ուսումնասիրությունների ոլորտների հստակեցման, հետագա աշխատանքների հետ կապված հարցեր:

Share