Բաժին. Տնտեսական

Հայաստանում պաղպաղակի արտադրության ծավալներն աճել են 8.9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում պաղպաղակի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8.9%-ով, և կազմել 1 013.7 հազար լիտր:

Միևնույն ժամանակ պանրի արտադրության ծավալներն աճել են 0.4%-ով և կազմել 4 446.3 տոննա: Կաթի արտդրության ծավալներն աճել են 6.2%-ով և կազմել 131.5 տոննա: Մածունի արտադրության ծավալները նվազել են 11.8%-ով և կազմել 1 072.9 տոննա: Թթվասերի արտադրության ծավալները նվազել են 28.1%-ով և կազմել 908.9 տոննա, իսկ կաթնաշոռի արտադրության ծավալները նվազել են 13.5%-ով և կազմել 268.9 տոննա:

Share