Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ում գործազուրկ է 2,56 մլն մարդ

Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու նպատակով համապատասխան հայտ է ներկայացրել 312 հազար մարդ: Այս մասին վկայում են ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարության հրապարաած տվյալները: Դրանց համաձայն՝ նախորդ շաբաթվա արդյունքներում երկրում որպես գործազուրկ հաշվառվել է 2,56 մլն մարդ:

Վերջին վիճակագրական տվյալները փաստում են, որ երկրում գործազրկության մակարդակը  կազմում է շուրջ  6,3%:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արժույթի միջազգային հիմադրամը (ԱՄՀ) վերանայել և արդյունքում կրճատել է ամերիկյան տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները: 2014 թվականի համար ԱՄՀ-ն կանխատեսում է ԱՄՆ-ի տնտեսության 2% աճ՝ առավել վաղ կանխատեսված 2,8% ցուցանիշի դիմաց: Միևնույն ժամանակ, 2015 թվականի համար կանխատեսվում է 3% տնտեսական աճ:

Share