Բաժին. Տնտեսական

Իսպանացիները կվճարեն քիչ եկամտահարկ

Իսպանիան մտադիր է 2015-2016 թվականների համար կրճատել եկամտահարկի ու կորպորատիվ հարկի դրույքաչափերը՝ երկրում սպառողական ծախսերը մեծացնելու և տնտեսության իրական հատվածում ներդրումները ակտիվացնելու նպատակով:

Իսպանիայի կառավարության կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ երկրում եկամտահարկը միջինում կկրճատվի 13%-ով, ընդ որում՝ այն իսպանացիների համար, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 24 հազար եվրո, եկամտահարկի մասով վճարումները առաջիկա երկու տարվա ընթացքում կկրճատվեն շուրջ 23%-ով:

Մինչև 2016 թվականը Իսպանիայում եկամտահարկի առավելագույն դրույքը կկազմի 47%` ներկայիս 52%-ի դիմաց, իսկ նվազագույնը՝ 19%` ներկայիս 24%-ի դիմաց:

Ինչ վերաբերում է կորպորատիվ հարկին, ապա 2015 թվականին այն կկազմի 28%, իսկ 2016 թվականին՝ 25%:

Share