Բաժին. Տնտեսական

Եվրաինտեգրման արդյունքում Ուկրաինան տարեկան կկորցնի 33 մլրդ դոլար

Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի կողմից ղեկավարվող «Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի» կազմած զեկույցում գնահատվել են այն վնասները, որոնք կկրի Ուկրաինան` եվրաինտեգրման և Ռուսաստանի հետ հակամարտության արդյունքում:

Զեկույցում նշվում է, որ Ուրկաինայում նվազելու է արտահանումը, կրճատվելու են արտագնա աշխատանքի մեկնածների փոխանցումները, անկում են ապրելու զբոսաշրջությունից ստացված եկամուտները և կրճատվելու են ներդրումների ծավալները:

Ամենամեծ վնասը Ուրկաինան կկրի Մաքսային Միության երկրներ արտահանման ծավալների կրճատումից` 15 մլրդ դոլար:

Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածները տարեկան Ուկրաինա են ուղարկում 11-13 մլրդ դոլար: Իհարկե փոխանցումների նույն ծավալը չի պահպանվի, ծավալի անկումը գնահատվում է 7-8 մլրդ դոլար:

Գազի գնի բարձրացումը Ուկրաինայի վրա կնստի 2.2-3.7 մլրդ դոլար, ևս 1.5 մլրդ կարժենա ռուս տուրիստների ներհոսքի կրճատումը:

Share