Բաժին. Տնտեսական

PwC. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից Բրազիլիայի «օգուտը» կլինի շատ փոքր

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Բրազիլիայի տնտեսության վրա կթողնի դրական ազդեցություն, սակայն այն կլինի բավականին փոքր: Նման գնահատական է ներկայացրել բրիատական աուդիտորական PricewaterhouseCoopers ընկերությունը: Ըստ PwC-ի վերլուծաբանների՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Բրազիլիային «չի խոստանում» ֆինանսական օգուտ, սակայն կարող է բարձրացնել երկրի ներդրումային գրավչությունը:

Հրապարակված զեկույցի մեջ նշվում է, որ Բրազիլիայի տնտեսության հիմնական խնդիրներից մեկը ՀՆԱ-ի աճի ցածր տեմպն է: 2001 թվականից ի վեր Բրազիլիայի տնտեսությունը գրանցում է տարեկան միջինը 3,1% աճ: Բացի այդ, վերջին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից զգալի տուժել է Բրազիլիայի արտահանման ոլորտը:

Համաշխարհային բանկի գնահատականներով՝ բիզնեսի վարման ցուցանիշով Բրազիլիան աշխարհում զբաղեցնում է 116-րդ տեղը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Colliers International վերլուծական ընկերությունը հրապարակել է զեկույց, որտեղ նշվում էր, որ Բրազիլիային կհաջողվի «ետ վերադարձնել» այն ֆինանսական միջոցները, որոնք երկիրը ծախսել է ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպման համար: Դրանից առավել մեծ «օգուտ» չի սպասվում:

Բրազիլիան ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ շուրջ 15 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել ենթակառուցվածքների ստեղծման ու առաջնության կազմակերպման ծրագրերում:

Share