Բաժին. Տնտեսական

Քաղաքապետարանի որոշմամբ «Կարմիր գծերում» անվճար կանգառի ժամանակն այսուհետ 15 րոպե է

Երևանի ավագանին հունիսի 24-ին նախ արտահերթ նիստում, Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից առաջարկված որոշման նախագծին, համաձայն որի՝ վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից կդառնա 15 րոպե: Բացի այդ, նույն որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձինք կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների սեփականատերերը ազատվում են ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Ըստ այդմ, վերոնշյալ անձինք, ովքեր համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երևանի քաղաքապետարան, կազատվեն տուրքի վճարումից: Նույն որոշմամբ բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար կնախատեսվեն հատուկ նշագրումներով առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը:

Share