Բաժին. Տնտեսական

Նոր սերնդի ՀԴՄ-ներով տպված կտրոնների վրա կնշվի նաև ապրանքատեսակը

Այսօր կայացած նիստի ընթացքւոմ, փոփոխություն կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է, որ ՀԴՄ կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման տպագրումը որպես ՀԴՄ շահագործման կանոնների խախտում պետք է դիտարկվի հարկ վճարողների առանձին խմբերի կողմից՝ 2014թ. հոկտեմբերի 1-ից, 2015թ. ապրիլի 1-ից և 2016թ. հունվարի 1-ից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը, ինչը նաև նշանակում է, որ կտրոնները տպվելու են ոչ թե գումարային ձևով, այլ ըստ ապրանքատեսակների: Խնդիրը միայն ժամկետների ճշտումն է:

Share