Բաժին. Տնտեսական

Որքա՞ն են ծախսում ֆուտբոլասերները Բրազիլիայում

Ռուս երկրպագուները Բրազիլիայում ընթացող աշխարհի ֆուտբոլի առաջնությանը օրական ծախսում են 600 ԱՄՆ դոլար: Այս մասին վկայում են VTB բանկի կողմից հրապարակված տվյալները: Վերլուծության հիմքում բանկն ընդունել է Բրազիլիա մեկնած իր հաճախորդների բանկային քարտերի դրամական շարժը: Նշվում է, որ աշխարհի ֆուտբոլի առաջնությանը մասնակցում է բանկի շուրջ 250 հաճախորդ: Բանկի քարտերով Բրազիլիայում օրական իրականացվում է 100 գործարք:

Նշենք, որ ավելի վաղ համանման ցուցանիշներ էր հրապարակել նաև Visa վճարային համակարգը: Ըստ ներկայացված տվյալների՝ աշխարհի ֆուտբոլի առաջնության առաջին չորս օրվա ընթացքում Visa համակարգի հաճախորդները Բրազիլիայում ծախսեն են շուրջ 27 մլն ԱՄՆ դոլար: Առավել մեծ գումարներ ծախսել են ամերիկացիները, բրիտանացիները և ֆրանսիացիները:

Share