Բաժին. Տնտեսական

Հունաստանը «վերակենդանացման» ճանապարհին

Արդեն վեց տարի է, ինչ Հունաստանը փորձում է վերացնել իր տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի թողած բացասական ազդեցությունը: Ըստ վերջին վիճակագրական տվյալներին՝ երկրի հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել բյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ: Չնայած վերջին տարիներին երկրում կրճատվել են պետական ապարատի, կրթության, ինչպես նաև հասարակական ոլորտի ծախսերը, իսկ աշխատանքի շուկայում շարունակում է մնալ անկայուն, Հունաստանը ակտիվություն է գրանցում տուրիզմի ոլորտում: Վերլուծաբանները վստահ են, որ այս տարի զբոսաշրջիկները «կօգնեն» Հունաստանին հաղթահարել տնտեսական խնդիրները:

Նշենք, որ այս տարի Հունաստանը Lonely Planet-ի կողմից ճանաչվել է ամենահետաքրքիր տուրիստական ուղղությունը Եվրոպայում: Վարկանիշը կազմելու համար հարցումներ են իրականացվել տուրիզմի ոլորտում առաջատար մասնագետների շրջանում:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2013 թվականին Հունաստան է այցելել շուրջ 20 մլն զբոսաշրջիկ:

Հունաստանն առավել գրավիչ է ռուս, գերմանացի, բրիտանացի, չեխ զբոսաշրջիկների համար:

Share