Բաժին. Տնտեսական

Մեծ Բրիտանիան «կարգելի» բանկերին տրամադրել հիփոթեքային վարկեր

Անգլիայի Բանկը մտադիր է ընթացիկ տարվա հոկտեմբերից սահմանափակել երկրում հիփոթեքային վարկերի տրամադրման ծավալները: Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայում գործող առևտրային բանկերին կարգելվի հիփոթեքային վարկեր տրամադրել այն հաճախորդներին, որոնց տարեկան եկամուտը ավելի քան 4,5 անգամ պակաս է, քան վարկի ընդհանուր գումարը: Վերլուծաբանները նշում են, որ իր այս քայլով Անգլիայի Բանկը փորձում է կանխել երկրի անշարժ գույքի շուկայում հնարավոր «փուչիկների» ի հայտ գալը:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էին տվյալներ, որոնց համաձայն՝ 15 ամիս շարունակ Լոնդոնում գրանցվել է անշարժ գույքի գների աճ, և շուկայում պահանջարկը դեռևս զգալի մեծ է, քան առաջարկը: Աճին հիմնականում նպաստում է միլիոնատերերի շրջանում Լոնդոնի անշարժ գույքի շուկայի գրավչության խորացումը:

Վերջին շուրջ 10 տարվա կտրվածքով աշխարհի միլիոնատերերին ամենաշատը գրանվել է Մեծ Բրիտանիան: 2003-2013 թվականների ընթացքում Մեծ Բրիտանիա է տեղափոխվել շուրջ 114,1 հազար միլիոնատեր: Ներկայում Մեծ Բրիտաիայում ապրում է 815 հազար միլիոնատեր:

Share