Բաժին. Տնտեսական

Համալիրն այլևս չի վաճառվում` այն հանվում է աճուրդից

Վերաքննիչ դատարանի որոշմամբ, մայիսի 19-ից ԴԱՀԿ կողմից երեք անգամ աճուրդի ներկայացված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերgային համալիրը, պետք է հանվի աճուրդից:

ՄՀՀ շահերը ներկայացնող փաստաբան Արմինե Հակոբյանը հայտնել է, որ առաջին ատյանի դատարանը մի շարք խախտումներ է թույլ տվել, ինչն էլ բերել է նրան, որ Վերահսկիչ դատարանը որոշում է կայացրել հօգուտ ՄՄՀ սեփականատերերի: Այս որոշման հիման վրա ԴԱՀԿ-ն պարտավոր է աճուրդից հանել ՄՄՀ-ն:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ԴԱՀԿ կողմից աճուդրի էր դրվել անցած մայիս ամսի 19-ից: Առաջին աճուրդի ընթացքում մեկնարկային գինը սահմանվել էր 19.35 մլրդ դրամ կամ մոտ 47 մլն դոլար: Աճուրդի ավարտին` մայիսի 29, գնման առաջարկներ չէին եղել, հետևաբար հունիսի 2-ից 12-ն հայտարարվել էր կրկնակի աճուրդ: Այս անգամ գույքի մեկնարկային արժեքը գնահատվել էր 17.41 մլրդ դրամ կամ մոտ 42.5 մլն դոլար: Երրորդ անգամ համալիրն աճուրդի էր ներկայացվել 15.67 մլրդ դրամ կամ 38.25 մլն դոլար մեկնարկային գնով:

Share