Բաժին. Տնտեսական

Բենզինը և դիզելային վառելիքը էժանացել են

Հունիսին, մայիսի համեմատ, հանրապետությունում բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինը նվազել է 0.2%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության` այս տարվա հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ,  մեր երկրում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 2.3%-ով և 2.2%-ով, իսկ 2013 թվականի դեկտեմբերի համեմատ` 2.2%-ով և 2.0%-ով:

Share