Բաժին. Տնտեսական

Մեր երկրի միջազգային պահուստները շարունակում են կրճատվել

Ընթացիկ տարվա մայիս ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել են 1,866 մլրդ ԱՄՆ դոլար: Պահուստների զգալի մասը կազմել են ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվները: Այս մասին վկայում են Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները:

Հարկ է նշել, որ տարեսկզբի համեմատ մեր երկրի միջազգային պահուստները կրճատվել են: Տարեսկզին Հայաստանի համախառն միջազգային արտաքին ակտիվները կազմել էին շուրջ 2,251 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվների կառուցվածքում առավել մեծ է արժեթղթերում ներդրված միջոցների մասնաբաժինը՝ շուրջ 70%: Միևնույն ժամանակ, կանխիկ արտարժույթը և ավանդները կազմել են 0,5 մլրդ ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել էին 1,97 մլրդ ԱՄՆ դոլար:

Share