Բաժին. Տնտեսական

Հայաստանը 34%-ով կրճատել է ադամանդի արտադրությունը

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում մեր երկրում արտադրվել է 25 հազար 966 կարատ ադամանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 34%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Նշենք, որ 2013 թվականին մեր երկրում արտադրվել էր 94,4 հազար կարատ ադամանդ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել էր ավելի քան  41%-ով:

Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:

Հայաստանում մշակվող ադամանդի հումքը հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:

Հայաստանում արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Share