Բաժին. Տնտեսական

Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության 30%-ը բաժին է ընկնում Նիդերլանդներին

Հունվար-մայիսին մարդասիրական օգնության կարգով մեր երկիր են ներմուծվել 1484.7 տոննա ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 7.5 մլրդ դրամ կամ 18.2 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 6,8%-ով: Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին ստացված օգնության 35.5%-ը կազմել են մանածագործական իրերը, 17.1%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 10.9%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 10.4%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 10.0%-ը` սարքեր և ապարատները, իսկ 16.1%-ը` մնացած ապրանքները:  

Մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության 50.6%-ը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, ընդ որում՝ միայն 30%-ը՝ Նիդերլանդներին, 20.5%-ը՝ ԱՄՆ-ին, 12.8%-ը՝ Չինաստանին:

Հաշվետու ամիսներին, նախորդ տարվա համեմատ, շուրջ 20 անգամ աճել է Նիդերլանդներից Հայաստան հոսած մարդասիրական օգնության ծավալը:

Share