Բաժին. Տնտեսական

Ֆրանսիան և Գերմանիան միասին կարտադրեն ռազմական մեքենաներ

Ռազմական մեքենաների արտադրությամբ զբաղվող գերմանական Krauss-Maffei Wegmann (KMW) և ֆրանսիական Nexter Systems ընկերությունները հայտարարել են, որ մտադիր են միավորվել: Այս մասին նշվում է ընկերությունների տարածած համատեղ հայտարարության մեջ:

Սպասվում է, որ միաձուլման գործարքը իր ծավալով կլինի վերջին ժամանակներում ռազմական ոլորտում կնքված նմանատիպ գործարքներից ամենախոշորը:

Միաձուլման արդյունքում ստեղծված համատեղ ընկերությունը կանվանվի Kant: Այն առավելապես կզբաղվի տանկի արտադրությամբ: Գործարքի վերջնական կնքումը սպասվում է 2015 թվականին:

Ըստ գնահատականների՝ համատեղ ընկերության շրջանառությունը կկազմի տարեկան  2 մլրդ ԱՄՆ դոլար: Աշխատակիցների ընդահուր թիվը կկազմի շուրջ 6 հազար:

Share