Բաժին. Տնտեսական

Սեպտեմբերին թուրքիան պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանը

Սենսացիոն հրապարակմամբ է հանդես եկել թուրքական Թարաֆ պարբերականը, որտեղ ասվում է, որ այս տարվա սեպտեմբերին Թուրքիան պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանը: Պարբերականը նշում է, որ սա կլինի թուրքիայի վարչապետ, իսկ սեմտեմբեր ամսին արդեն մեծ հավանականությամբ նախագահ Ռեջեփ Էրդողանի երկրորդ քայլն՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Առաջին քայլը համարվում է ապրիլ ամսին առաջին համաշխարհային պատերազմի զոհերի մասին հայտարարությունը: Թարաֆը գրում է, որ այս հարցում մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում ԱՄՆ, որի համար Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին, հայ-թուրքական սահմանի բացումը չափազանց կարևոր է:

Share