Բաժին. Տնտեսական

ՍԱՊԾ. «Ապարան» խմելու ջուրը համապատասխանում է սահմանված բոլոր հիգիենիկ պահանջներին

Ի պատասխան լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության, որ Ռուսաստանի Դաշնություն արտահանված, «Ուոթերլոկ» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող «Ապարան» խմելու ջրում լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են նորմատիվային պահանջներից շեղումներ միկոօրգանիզմների և նիտրատների մասով, հայտնում ենք, որ տեղեկատվության ստացման իսկ օրը «Ապարան» խմելու ջրի արտահանված խմբաքանակից և մեկ այլ խմբաքանակից արվել են նմուշառումներ մանրէաբանական, ամոնիումի աղերի, նիտրատների առկայությունը և անվտանգության ցուցանիշներով հետազոտելու համար, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել:

Համաձայն ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի փորձարկման 03.07.2014թ. արձանագրությունների` «Ապարան» խմելու ջուրը համապատասխանում է 2002թ. դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» N 876 հրամանով նախատեսված պահանջներին:

Share