Բաժին. Տնտեսական

245 հազար եվրոյով աճուրդի է հանվել իտալական գյուղ

Վաճառքի է հանվել իտալական գյուղ: Նախնական գինը սահմանվել է 245 հազար եվրո: Ինչպես գրում է բրիտանական The Daily Telegraph-ը՝ գյուղը գտնվում է Ալպերում:

Գյուղը eBay-ի միջոցով վաճառքի ներկայացնելու որոշումը պատկանում է գյուղի բնակիչներին: Վերջիններս նման ծայրահեղ քայլի են դիմել՝ հուսահատությունից ելնելով: Գյուղի երիտասարդ բնակիչների մեծ մասը հեռացել է, և գյուղը հայտնվել է լուրջ խնդիրների առաջ: Գյուղացիների ջանքերը՝ գյուղը վերածել տուրիստական կենտրոնի, ցանկալի արդյունք չեն տվել՝ հիմնականում պայմանավորված համապատասխան ենթակառուցվածքների կառուցման համար ֆինանսական միջոցների պակասով:

Share