Բաժին. Տնտեսական

Beeline–ը մասնակցում է Հայաստանի գործատուների հանրապետական միության համագումարին

Beeline ընկերությունը մասնակցում է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) 3-րդ հերթական համագումարին: Համագումարին մասնակցում են ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի, միջազգային և տարածաշրջանային կառույցների, ինչպես նաև ՀԳՀՄ միջազգային և օտարերկրյա գործընկերի, հասարակական կազմակերպությունների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

«Առաջին հերթին կցանականայի շնորհավորել Հայաստանի գործատուների հանրապետական միությանը 7-րդ տարելիցի առթիվ։ Միություն, որն աջակցում է Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը, երկրում միջին խավի ձևավորմանը, փոքր ու միջին բիզնեսի կայացմանը։ Հանդիսանալով Հայաստանի խոշոր գործատուներից և հարկատուներից մեկը Beeline–ը համագործակցում է միության հետ 2010թ–ից ի վեր նպաստելով աշխատանքի և բարեկեցիկ կենսամակարդակի համար պայմանների ստեղծմանն ու ապահովմանը, կրթություն-աշխատաշուկա համագործակցության խորացմանը, ինչպես նաև խթանում է պատասխանատու գործատուի մշակույթի ձևավորմանը փորձելով դարձնել մեր աշխատակիցների և հաճախորդների կյանքն էլ ավելի լավը»,- նշեց Հայաստանում  Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն միշտ եղել է ՀԳՀՄ լավագույն գործընկերը և մշտապես աջակցել ՀԳՀՄ կարևոր միջոցառումներիին, տրամադրել թե՛ ֆինանսական աջակցություն, և՛ թե կիսել իր առաջադեմ փորձը այնպիսի կարևոր բնագավառներում, ինչպիսիք են սոցիալական երկխոսությունը, աշխատանքի պաշտպանությունը և կանաչ տնտեսությունը: 2010-2014թթ. ընթացքում «ԱրմենՏել» ՓԲԸ-ն մասնակցել է ավելի քան 6 կարևոր ՀԳՀՄ ծրագրերի»,-նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նշենք, որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը  հիմնադրվել է 2007թ.-ին և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի հետ սոցիալական գործընկեր կազմակերպություն: 2010թ–ից ի վեր Beeline–ը համագործակցում է ՀԳՀՄ–ի հետ տարբեր ծրագրերի շրջանակում.  «Միասին դեպի աշխատանքի անվտանգություն և առողջության պահպանում», «Դեպի կանաչ տնտեսություն և կանաչ աշխատատեղեր», «Աշխատանքի պաշտպանության և անվտանգության» և այլն։

Share