Բաժին. Տնտեսական

Վաղը կկայանա ԻՏՁՄ ատահերթ համագումարը

Սույն թվականի հուլիսի 9-ին, ժ. 18.00  Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի  Էրեբունի սրահում տեղի կունենա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  արտահերթ համագումարը: Օրակարգում՝ ԻՏՁՄ  2014 – 2018թթ ռազմավարության հաստատում:

ԻՏՁՄ նոր ռազմավարության մշակման որոշումը կայացվել է դեռևս փետրվար ամսին: Փաստաթղթի հիմնադրույթները մշակվել են ԻՏՁՄ աշխատակազմի և միության անդամ ընկերությունների ղեկավարների կողմից:  Ըստ ռազմավարության հիմնադրույթների նախատեսվում է 2018 թվականին Հայաստանում ունենալ միջազգայնորոն մրցունակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, որը կապահովի Հայաստանի դիրքը աշխարհի տեխնոլոգիապես առաջատար 20 երկրների շարքում: Այս նպատակին հասնելու համար մշակվել են 4 ռազմավարական ուղղություններ.

Հայաստանի բարձր տեխնոլոգիական ապրանքանիշի զարգացում: Հայաստանը աշխարհին կներկայանա որպես «Անակնկալ ինժիներական լուծումների» երկիր (Surprising Engineering ™)

Կրթության որակ և աշխատուժ: Հաջորդ սերունդները լինելու են Surprising Engineering-ի կրողները

Կառավարության հետ հարաբերություններ: ԻՏՁՄ-ն դառնալու է ՀՀ կառավարության ամենաանհանգստացնող քննադատը և ամենավստահելի գործընկերը

Ձեռներեցության զարգացում: Նպատակադրվում է 2018թ- ին բարձր տեխնոլոգիական ըներությունների քանակը հասցնել1300-ի

Բոլոր ռազմավարական ուղղությունների իրականացման համար սահմանված են չափորոշիչներ և գործողություններ, բարձրացված է ոլորտի ընկերությունների մասնակցության և պատասխանատվության նշաձողը:

Share