Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ. տուգանվեց «Ցարիցինո» Մսամթերքի կոմբինատը»

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների արդյունքում անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպք է բացահայտվել նաև պարենային ապրանքների շուկայում:

«Ցարիցինո» Մսամթերքի կոմբինատ» ընկերությունը հետևյալ բովանդակությամբ գովազդ է հրապարակել. «Միայն տեղական հումքից և բնական բաղադրիչներից: «Ցարսկի պրոդուկտ». թարմ տեղական հումք, բնական բաղադրիչներից»

Սպառողների կողմից ստացված դժգոհությունների հիման վրա, Հանձնաժողովը դիմել է վերոնշյալ ընկերությանը՝ պահանջելով ներկայացնել տեղեկատվություն՝ մսամթերքի արտադրության ինքնարժեքը ձևավորող բաղադրիչների և իրացման գների վերաբերյալ, ինչպես նաև հումքի ձեռքբերումները հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունից պարզվել է, որ վերոնշյալ գովազդը չի համապատասխանում իրականությանը: Ձեռքբերման փաստաթղթերով չի հիմնավորվել, որ հումքը հանդիսանում է տեղական արտադրության:

Հանձնաժողովը տնտեսվարողներին բազմիցս հորդորել է զերծ մնալ նման գործելաոճից, ապրանքի վերաբերյալ սպառողին տրամադրել միայն հավաստի և ամբողջական տեղեկատվություն: 

Հաշվի առնելով օրենքով սահմանված մի շարք չափորոշիչներ, ՏՄՊՊՀ նիստում կայացվեց որոշում՝ հասույթի 1 տոկոսի չափով տուգանել «Ցարիցինո» Մսամթերքի կոմբինատ» ընկերությունը և հանձնարարել անմիջապես վերացնել խախտումը՝ փոխելով արտադրանքի պիտակները:

Share