Բաժին. Տնտեսական

Հայաստանում գործազրկության մակարդակը կազմում է 17.8%

2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 17.8%: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր երկրում միայն կանանց շրջանում գործազրկության մակարդակը կազմել է 18.5%, իսկ տղամարդկանց շրջանում՝ 17.1%:

Նշենք, որ ավելի վաղ Կենտրոնական բանկը հրապարակել էր իր կանխատեսումները, որոնց համաձայն ընթացիկ տարում Հայաստանում գործազրկության միջին մակարդակը կկազմի 14.9%:

ԿԲ գնահատմամբ՝ այսօր Հայաստանի աշխատանքի շուկայում շարունակում է խնդրահարույց մնալ 1 տարուց ավելի աշխատանք փնտրող 35-45 տարեկան անձանց զբաղվածության հարցը, ինչը հետագայում կարող է սահմանափակել վերջիններիս՝ համապատասխան աշխատանք գտնելու հնարավորությունները:

2013 թվականի արդյունքներով մեր երկրում գործազրկության մակարդակը կազմել էր 16.2%:

Share