Բաժին. Տնտեսական

ՀԿԾՀ. ջրի սակագինը մնաց նույնը՝ 170.256 դրամ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հուլիսի 9-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը։

Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է` թողնել անփոփոխ սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը` 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի օգոստոսի 9-ից։

Share