Բաժին. Տնտեսական

Հայաստանում ալյուրի արտադրության ծավալներն աճել են 52.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին հինգ ամիսներին Հայաստանում ալյուրի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 52.4%-ով և կազմել 94.8 հազար տոննա:

Միևնույն ժամանակ ձավարեղենи արտադրության ծավալները նվազել են 33.2%-ով և կազմել 196.9 տոննա: Հացի արտադրության ծավալները նվազել են 1.3%-ով և կազմել 122.1 տոննա: Հրուշակեղենի արտադրության ծավալներն աճել են 4.1%-ով և կազմել 6 374.2 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրության ծավալներն աճել են 9.1%-ով և կազմել 1 856.9 տոննա:

Share