Բաժին. Տնտեսական

Ծխախոտի ամերիկյան շուկայում կհայտնվի նոր խոշոր խաղացող

Ծխախոտի արտադրության ոլորտում առաջատար ամերիկյան երկու ընկերություն՝ Reynolds American Inc.-ը և Lorillard Inc.-ը, բանակցություններ են վարում երկու բիզնեսների միավորման ուղղությամբ: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ եթե բանակցությունները ավարտվեն հաջողությամբ, ապա միավորման արդյունքում ձևավորված ընկերությունը կկարողանա տնօրինել ծխախոտի հյուսիսամերիկյան շուկայում շուրջ 36%-ը: Նշենք, որ այսօր այս շուկայում առաջատարը Altria Group Inc.-ն է:

Սպասվում է, որ միավորման արդյունքում ձևավորված ընկերության շուկայական կապիտալիզացիան կկազմի շուրջ 56 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Reynolds-ը ներկայացնում է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Camel-ը, Pall Mall-ը, Kool-ը: Lorillard-ի հիմնական բրենդներն են Kent, Old Gold, Maverick: Երկու ընկերություններն էլ զբաղվում են էլեկտրոնային ծխախոտի արտադրությամբ:

Share