Բաժին. Տնտեսական

Sotheby’s + eBay. Արվեստը` հասանելի բոլորին

Sotheby’s աճուրդային տունը և eBay ինտերնետային խանութը մտադիր են միավորվել և արվեստը հասանելի դարձնել հասարակության առավել լայն շրջանակներին: Այս երկու ընկերությունները հայտարարել են, որ առաջիկայում eBay-ի օնլայն-գնորդներին հասանելի կդառնա Sotheby’s-ի արվեստի ստեղծագործությունների և կոլեկցիոն տարբեր ապրանքների հարուստ հավաքածուն:

Սկզբնական շրջանում ընկերությունները կկազմակերպեն օնլայն-աճուրդներ իրական ժամանակում` Sotheby’s աճուրդի տան Նյուր-Յորքի գլխամասային գրասենյակից ուղիղ միացմամբ: Հետագայում այս աճուրդներին կմինանան Լոնդոնը, ժնևը, Փարիզը և Հոնկոնգը:

Սպասվում է, որ ընկերություններն իրենց համագործակցության արդյունքում աճուրդի կհանեն համեմատաբար մատչելի ապրանքներ, որոնց գինը կտատանվի 5-10 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում: Դրանք կարող են լինել զարդեր, գինի, ժամացույց, լուսանկար և այլն:

Share