Բաժին. Տնտեսական

Դրական զարգացումներ ԱՄՆ-ի աշխատանքի շուկայում

Ըստ ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության վերջին վիճակագրական տվյալների՝ մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու նպատակով համապատասխան կառույցներին դիմում-հայտ է ներկայացրել 302 հազար մարդ: Նախորդ շաբաթվա համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 3 հազարով:

Հարկ է նշել, որ հաշվետու եռամսյակի համար Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսել էին գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացված դիմում-հայտերի թվի առավել բարձր մակարդակ՝ մինչև 310 հազար:

Նշենք, որ ներկա դրությամբ ԱՄՆ-ում գործազրկության նպաստ է ստանում ավելի քան 2,507 մլն մարդ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արժույթի միջազգային հիմադրամը (ԱՄՀ) վերանայել և արդյունքում կրճատել է ամերիկյան տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները: 2014 թվականի համար ԱՄՀ-ն կանխատեսում է ԱՄՆ-ի տնտեսության 2% աճ՝ առավել վաղ կանխատեսված 2,8% ցուցանիշի դիմաց: Միևնույն ժամանակ, 2015 թվականի համար կանխատեսվում է 3% տնտեսական աճ:

Share