Բաժին. Տնտեսական

1 գործարքով՝ 70 ինքնաթիռ

Չինական Hong Kong Aviation Capital լիզինգային ընկերությունը Airbus-ի հետ կնքել է 70 А320neo և А321neo ինքնաթիռ գնելու մասին պայմանագիր: Ինչպես գրում է Bloomberg-ը՝ գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 7,7 մլրդ ԱՄՆ դոլար: Սպասվում է, որ գործարքով սահմանված մատակարարումների գործընթացը կմեկնարկի 2019 թվականին: Հատկանշական է, որ չինական ընկերության համար սա առաջին գործարքն է, որ իրականացվում է անմիջապես արտադրող ընկերության հետ:

Այս գործարքը կարևոր նշանակություն ունի նաև Airbus ընկերության համար, որը վերջին ժամանակահատվածում պայքարում է շուկայում իր մասնաբաժնի պահպանման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Ֆրանսիան և Գերմանիան դիմել էին ԱՄՆ-ին՝ Boeing ընկերության սուբսիդավորման գործընթացը դադարեցնելու պահանջ-խնդրանքով: Եվրոպայում վստահ են, որ ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամարդվող ֆինանսական աջակցությունը Boeing ընկերության համար դառնում է մրցակցային առավելություն՝  Airbus-ի հետ «շուկայական պայքարում»: Ֆրանսիան և Գերմանիան ԱՄՆ-ին կոչ էին արել վարել արդար մրցակություն: Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների ներկայացուցիչները հրապարակել էին փաստեր, ըստ որոնց՝ Boeing ընկերությանը տրամադրվող լուրջ հարկային արտոնություններն ու միլիարդավոր դոլարների հասնող սուբսիդավորումը խախտում են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած կանոնները:

Share