Բաժին. Տնտեսական

Samsung-ի դիրքերը թուլացել են ինչպես թանկ, այնպես էլ էժան սմարթֆոնների շուկայում

Samsung ընկերությունը, որը միաժամանակ պայքարում է երկու շուկայում՝ էժան և թանկ սմարթֆոնների, զիջում է իր դիրքերը: Այս մասին վկայում են Counterpoint գործակալության կողմից անցկացված հարցման արդյունքները:

Նշվում է, որ վերջին ժամանակահատվածում Samsung-ի սմարթֆոնները իրենց դիրքերը զիջել են ինչպես չինական ոչ թանկ Android-սմարթֆոններին, այնպես էլ թանկ սմարթֆոնների շուկայի առաջատարին՝ iPhone-ին:

Counterpoint-ի տվյալներով՝ iPhone 5S-ի վաճառքի ծավալները արդեն իսկ հասել են 7 մլն-ի, իսկ Galaxy S5-ինը՝ միայն 5 մլն-ի: Միևնույն ժամանակ, էժան սմարթֆոնների համաշխարհային շուկայում Samsung-ի մասնաբաժինը նախորդ տարվա 20%-ից իջել է մինչև 18%: Այս շուկայում Samsung-ի մրցակիցներն են  Xiaomi-ն և Lenovo-ն:

Share