Բաժին. Տնտեսական

Amazon-ում ավելի քան 6 հազար էլեկտրոնային գիրք հասանելի կլինի անվճար

Ամերիկյան Amazon ընկերությունը ներկայացրել է իր նոր՝ անվճար բաժանորդագրության Kindle Unlimited ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ամսական 10 ԱՄՆ դոլարի դիմաց Amazon-ի գրադարանից կարդալ անսահմանափակ քանակության գրքեր: Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Kindle Unlimited ծառայության բաժանորդնրը կարող են գրքեր կարդալ ոչ միայն Amazon Kindle-ի միջոցով, այլ նաև Kindle հավելվածի հետ աշխատող ցանկացած սարքով: Ծառայությունը ունի 30 օր անվճար փորձնական բաժանորդագրություն:

Kindle Unlimited-ը այժմ հասանելի է միայն ԱՄՆ-ի օգտատերերի համար:

Ծառայության շրջանակում բաժանորդների հասանելի է ավելի քան 600 հազար էլեկտրոնային գիրք և ավելի քան 2 հազար աուդիո-գիրք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի իշխանությունները արգելել են Amazon ընկերությանը երկրի տարածքում իրականացնել գրքերի անվճար առաքում: Ֆրանսիական իշխանություններն այս քայլին են դիմել տեղական գրախանութների շահերը պաշտպանելու նպատակով. չդիմանալով Amazon-ի սուր մրցակցությանը՝ Ֆրանսիայում գործող գրախանութները հայտնվել են ծանր ֆինանսական վիճակում:

Այս տարի Amazon ընկերությունը նշում է իր հիմնադրման 20-ամյակը:

Share