Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս հարստանալ. Խորհուրդ Ջորջ Սորոսից՝ աշխարհի ամենասկանդալային ներդրողից

Նա, ով պատրաստ է իր աշխատանքում ռիսկի դիմել և կայացնել համընդհանուրից տարբերվող որոշումներ, մյուսների համեմատ առավել մեծ հնարավորություններ ունի հասրտանալու: Ներկայացնում ենք աշխարհի ամենահաջողակ ֆինանսիստ-ներդրողի կողմից երբևէ տրված խորհուրդները:

Ջորջ Սորոս

Տարիքը՝ 83

Ազգությունը՝ հրեա

Բիզնեսը՝ Quantum Fund

Ամենահիշվող ներդրումային գործարքը

1992 թվականին Ջորջ Սորոսը, հետևելով իր «ներդրումային հոտառությանը», սկսել է վաճառել անգլիական ֆունտ` խաղալով այս արժույթի փոխարժեքի իջեցման վրա և մեկ օրվա ընթացքում աշխատել 1,1 մլրդ ԱՄՆ դոլար: Սորոսի գործողությունների արդյունքում Անգլիական Բանկը որոշել է իրականացրել մասսայական արտարժութային ինվենցիա: Արդյունքում ֆունտը դուրս է հանվել եվրոպական երկրներում արտարժույթների փոխարժեքի կարգավորման մեխանիզմից: Այսօր Սորոսի անվանում են «մարդ, որ փլուզման ենթարկեց Անգլիայի Բանկը»:

Կարգախոսը

Շարժվել միայն սեփական «ներդրումային հոտառությամբ»:

Սկզբունքները

Ջորջ Սորոսը Ուոլ-Սթրիթի այն խաղացողն է, ով վստահ է, որ ներդրողները «վազում են» բարձր գների հետևից և շուկայում ստեղծում «ֆինանսական փուչիկներ», հետևապես իր ներդրումային որոշումներում Սորոսը շարժվում է՝ հիմք ընդունելով իր այս տեսությունը:

Այսօր Սորոսը համարվում է հեջ-ֆոնդերի հսկան: Quantum Endowment ներդրումային հիմնադրամը, որը տնօրինում է շուրջ 28,6 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներ, 2013 թվականի արդյունքներով ճանաչվել է ամենաեկամտաբեր ներդրումային հիմնադրամն աշխարհում:

«Ինչպես հարստանալ» շարքի մնացած հոդվածներն ընթերցելու և այլ հայտնի ֆինանսիստների խորհուրդներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share