Բաժին. Տնտեսական

Չինաստանի պարտքը կազմում է երկրի ՀՆԱ-ի 251%-ը

Ընթացիկ ֆինանսական տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ Չինաստանի համախառն պարտքը կազմել է երկրի ՀՆԱ-ի 251%-ը: Այս մասին գրում է The Financial Times-ը:

Համեմեատության համար նշենք, որ 2008 թվականի վերջին Չինաստանի պարտքը կազմել էր ՀՆԱ-ի 147%-ը:

Անկախ փորձագիտական գնահատականների համաձայն՝ 2013 թվականի արդյունքներով Չինաստանի համախառն պարտքը, որը ներառում է ինչպես կառավարության փոխառությունները, այնպես էլ կորպորացիաների, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների պարտավորությունները, կազմել է երկրի ՀՆԱ-ի 226%-ը:

Նշենք, որ 2013 թվականին Չինաստանի տնտեսության ընդհանուր ծավալը հասել է 9,4 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Հաշվետու տարին Չինաստանն ամփոփել է ՀՆԱ-ի 7,7% աճով:

Համախառն պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշով աշխարհում առաջատարը Ճապոնիան է: Այս երկրի համախառն պարտքը կազմում է ՀՆԱ-ի 415%-ը:

2013 թվականի արդյունքներով ԱՄՆ-ում ցուցանիշը կազմել է 260%, Մեծ Բրիտանիայում՝ 277%:

Share