Բաժին. Տնտեսական

Մահացել է Գերմանիայի ամենահարուստ և ազդեցիկ գործարարը

94 տարեկանում մահացել է Գերմանիայի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Կարլ Ալբրեխտը: Forbes-ի գնահատմամբ՝ նրա կարողությունը կազմում է շուրջ 25,9 մլրդ ԱՄՆ դոլար:

Իր բիզնեսը Կարլ Ալբրեխտ մեկնարկել է 1946 թվականին եղբոր՝ Թեո Ալբրեխտի հետ մասին բացելով Aldi խանութների ցանցը: Բիզնեսում գրանցած հաջողությունների շնոհիվ 7 տարվա ընթացքում ցանցի խանութների թիվը հասնել է 30-ի: 1962 թվականին եղբայրները որոշել են «բաժանել» իրենց բիզնեսը երկու մասի, ինչի արդյունքում ձևավորվում է խանութների երկու առանձին ցանց՝  Aldi Sued և Aldi Nord: Կարլ Ալբրեխտին բաժին է հասել Aldi Sued-ը, որն այսօր ներառում է 4,8 հազար խանութ: Դրանք գտնվում են ինչպես Գերմանիայում, այնպես էլ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Արևելյան Եվրոպայում, Ավստրալիայում: 2013 թվականի արդյունքներով Aldi-ն աշխարհի խոշորագույն առևտրային ցանցերի վարկանիշում զբաղեցրել է 11-րդ տեղը: 2013 թվականին ցանցի հասույթը կազմել է 51 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Թեո Ալբրեխտը մահացել էր 2010 թվականին, 88 տարեկանում:

Share