Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ի ավտոշուկայում ձևավորվել է «մեծ ֆինանսական փուչիկ», որը սպառնում է նոր ճգնաժամ

Վերջին 5 տարվա ընթացքում ԱՄՆ-ում «վատ» վարկային պատմությամբ հաճախորդներին տրամադրված ավտովարկերի համախառն ծավալը աճել է շուրջ 130%-ով: Արդյունքում, այսօր ԱՄՆ-ում ավտովարկավորման ծրագրերի  յուրաքանչյուր չորրորդ շահառուն ունի «վատ» վարկային պատմություն:  

Ամերիկացի մի շարք վերլուծաբաններ նշում են, որ ռիսկային ավտովարկավորումը և բանկերի կողմից ավտովարկերի հիման վրա թողարկվող արժեթղթերը, որոնց նկատմամբ պահանջարկը վերջին տարիներին զգալի աճել է, պարունակում են մեծ վտագներ: Չի բացառվում, որ համաշխարհային տնտեսությունը հայտնվի այնպիսի անկումային իրավիճակում, ինչպես, օրինակ, 2008 թվականին՝ ճգնաժամի պատճառ դարձած «անորակ» հիփոթեքային վարկերի դեպքում: Վերլուծաբանները վստահ են, որ ամերիկյան ավտոշուկայում հասունանում է «ֆինանսական փուչիկ», որը սպառնում է նոր ֆինանսատնտեսական ճգանաժամ:

The New York Times-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ամերիկյան բանկերում ավտովարկեր ստանալու նապատակով հաճախորդները շատ հաճախ չեն ներկայացրել ամբողջական և լիարժեք տեղեկատվություն իրենց աշխատանքի կամ ունեցվածքի մասին՝ փորձելով թաքցնել այն բոլոր «վատ» փաստերը, որոնք կարող են խանգարել: Միևնույն ժամանակ, ամերիկյան բանկերը, որոնք ավտովարկերը տրամադրում են բարձր տոկոսադրույքներով, «չեն վախենում» վատ վարկային պատմությամբ հաճախորդներից, քանի որ ավտովարկերի հիման վրա թողարկվող արժեթղթերի աճող պահանջարկը թույլ է տալիս ծածկել հնարավոր կուրուստները: Արդյունքում, խորանում է ավտոշուկայի «ֆինանսական փուչիկը»:

Վերլուծաբանները խորհուրդ են տալիս քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի ավտովարկավորման շուկան կարգավորելու և հնարավոր ռիկսերին դիմակայելու ուղղությամբ և ուժեղացնել վերահսկողությունը բանկերի նկատմամբ:

Share