Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս հարստանալ. Խորհուրդ Կարլ Այկանից՝ աշխարհի «ամենաագրեսիվ» ներդրողից

Նա, ով պատրաստ է իր աշխատանքում ռիսկի դիմել և կայացնել համընդհանուրից տարբերվող որոշումներ, մյուսների համեմատ առավել մեծ հնարավորություններ ունի հասրտանալու: Ներկայացնում ենք աշխարհի ամենահաջողակ և «ամենաագրեսիվ» ներդրողի կողմից տրված խորհուրդները:

Կարլ Այկան

Տարիքը՝ 78

Բիզնեսը՝   Icahn Enterprises

Կարգախոսը՝ «Եթե քեզ պետք է ընկեր, շուն պահիր»

Սկզբունքները

1980-ական թվականներին Կարլ Այկանը առաջատար դիրք է զբաղեցրել Ուոլ-Սթրիթում: Նա ակտիվորեն գնել է վնասով աշխատող ընկերությունները և «կանխիկացրել» այդ ընկերությունների արժեթղթերը: Կարլ Այկանի ներդրումային ռազմավարությունն այսպիսին է՝ ձեռք բերել բորսայում «շրջանառվող» ընկերության վերահսկիչ փաթեթը, տեղ զբաղեցնել տնօրենների խորհրդի կազմում և ագրեսիվ գործել՝ ի շահ բաժնետերերի:

Խոշոր ներդրումները

Կարլ Այկանի կողմից իրականացված ամենախոշոր ներդրումային գործարքները կապված են Apple, Chesapeake Energy և մի շարք այլ ընկերությունների հետ:

Խորհուրդ Կարլ Այկանից

Եղեք տարբերվող, ինքնուրույն և նորարար:

«Ինչպես հարստանալ» շարքի մնացած հոդվածներն ընթերցելու և այլ հայտնի ֆինանսիստների խորհուրդներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share