Բաժին. Տնտեսական

Վլադիմիր Պուտինը SMS-սպամի արգելման վերաբերյալ օրենք է ստորագրել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Կապի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրել, որն այսուհետ արգելում է SMS-սպամը:

ՌԴ Պետդումայի կողմից նախագիծը հաստատվել է սույն թվականի հուլիսի 2-ին, իսկ Դաշնության ժողովի կողմից՝ հուլիսի 9-ին:

Ընդունված օրենքի համաձայն՝ հաղորդագրությունների մասսայական տարածումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ բաժանորդները տալիս են իրենց համաձայնությունը, իսկ հաղորդագրությունն ուղարկողները պարտավոր են նախապես պայմանագրեր կնքել բջջային օպերատորների հետ:

Բացի այդ, օրենքը բաժանորդներին թույլ է տալիս հրաժարվել նման հաղորդագրություններ ստանալ, ինչից հետո բջջային օպերատորը պարտավորվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի բաժանորդին սպամ-հաղորդագրություններ այլևս չուղարկվեն:

Share