Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս հարստանալ. Խորհուրդ Ջոն Բոգլից՝ աշխարհի ամենահավասարակշռված ներդրողից

Նա, ով պատրաստ է իր աշխատանքում կայացնել համընդհանուրից տարբերվող որոշումներ, մյուսների համեմատ առավել մեծ հնարավորություններ ունի հարստանալու: Ներկայացնում ենք աշխարհի ամենահաջողակ և ամենահավասարակշռված ներդրողի կողմից տրված խորհուրդները:

Ջոն Բոգլ

Տարիքը՝ 85

Բիզնեսը՝ Vanguard

Մականունը՝ «Ջեկ, Սուրբ Սեկ»

Մեջբերում Ջոն Բոգլի խոսքերից. «Թույլ մի տվեք, որպեսզի այն հրաշքը, որը տալիս է երկարաժամկետ եկամուտներ, այդ նույն եկամուտները վերածի երկարաժամկետ ծախսերի»

Սկզբունքները

1970-ական թվականներին Բոգլը ստեղծել է Vanguard Group փոխադարձ ներդրումային ֆոնդը, որը հետագայում վերածվել է աշխարհի ամենամեծ հովանավոր-ֆոնդի: Vanguard Group փոխադարձ ներդրումային ֆոնդը առաջինն է աշխարհում, որի բաժնետոմսերը վաճառվում են առանց միջնորդավճարի: Բոգլի ներդրումային ռազմավարությունն այսպիսին է. շուկայից ստանալ շահույթ ցածր գնով՝ ներդրումներ կատարելով քիչ շրջանառություն ու պասիվ կառավարում ունեցող փոխադարձ ֆոնդերում: Ըստ Բոգլի՝ առաջնահերթությունը պետք է տալ ներդրումների պարզությանը և չվազել շատ շահույթի հետևից:

«Ինչպես հարստանալ» շարքի մնացած հոդվածներն ընթերցելու և այլ հայտնի ֆինանսիստների խորհուրդներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share