Բաժին. Տնտեսական

Հունվար-հունիսին միջին անվանական աշխատավարձը կազմել է 160 հազար դրամ

Հունվար-հունիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 160 հազար 914  ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.1%-ով, մինչդեռ իրական աշխատավարձի աճը եղել է «սահմանափակ»: Հունվար-հունիսին մեր երկրում տարեկան կտրվածքով գրանցվել է 4% գնաճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝  հաշվետու ամիսներին պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է  138 հազար 530ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 5%-ով, իսկ մասնավոր հատվածում՝ 193 հազար 068ՀՀ դրամ՝ աճելով 9.1%-ով:

Share