Բաժին. Տնտեսական

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի սիգարետների արտահանման ծավալներն աճել են 62.23%-ով

ՀՀ ֆինանսների նախարարության ՊԵԿ մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 13 641 400 դոլար մաքսային արժեքով 782.7 մլն հատ սիգարետ (սիգար, սիգարիլլա): 2013թ.-ի նույն ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալները նվազել են 18.9%-ով, իսկ մաքսային արժեքը՝ 26.8%-ով:

Միևնույն ժամանակ Հայաստանից արտահանվել է 50 191 800 դոլար մաքսային արժեքով 4 643.6 մլն հատ սիգարետ (սիգար, սիգարիլլա): 2013թ.-ի նույն ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 62.23%-ով, իսկ մաքսային արժեքի աճը կազմել է 52.98%:

Share