Բաժին. Տնտեսական

Հայաստան բջջային հեռախոսների ներմուծման ծավալներն աճել են 35%-ով

ՀՀ ֆինանսների նախարարության ՊԵԿ մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 23 079 800 դոլար մաքսային արժեքով 276 900 բջջային հեռախոս (հեռախոսային ապարատ բջջային ցանցի կամ այլ կապի; այլ սարք ձայնի, պատկերի կամ այլ տվյալի ընդունման կամ հաղորդման): Անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 35.07%-ով, իսկ մաքսային արժեքը՝ 30.3:

Միևնույն ժամանակ ներմուծվել է 18 455 600 դոլար մաքսային արժեքով 129 500 համակարգիչ (և դրանց բլոկներ): 2013թ.-ի նույն ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալները նվազել են 43,7%-ով, իսկ մաքսային արժեքի կրճատումը կազմել է 7.6%:

Share