Բաժին. Տնտեսական

Ինչպե՞ս հարստանալ. Խորհուրդ Ջոն Թեմփլթոնից՝ աշխարհի ամենահամարձակ ներդրողից

Նա, ով պատրաստ է իր աշխատանքում կայացնել համընդհանուրից տարբերվող որոշումներ, մյուսների համեմատ առավել մեծ հնարավորություններ ունի հարստանալու: Ներկայացնում ենք աշխարհի ամենահաջողակ և ամենահամարձակ ներդրողի կողմից տրված խորհուրդները:

Ջոն Թեմփլթոն (1912-2008)

Բիզնեսը՝ Templeton Funds

Կարգախոսը՝ «Գնել այն ժամանակ, երբ գերակայում են վատատեսները, և վաճառել, երբ ավելի շատ են լավատեսները»

Մեջբերում Ջոն Թեմփլթոնի խոսքերից. «Եթե գնես այն արժեթղթերը, ինչ բոլորը, ապա արդյունքները կլինեն այնպիսին, ինչպես բոլորի մոտ»

Սկզբունքները

Թեմփլթոնը հայտնի է որպես ներդրող, ով գերադասում է գործել «միայնակ» և փորձում է իր ներդրումային որոշումներում միշտ տարբերվել մեծամասնությունից: Նա սովորաբար բորսայում արժեթղթեր է գնել, երբ մյուսները մեծ ակտիվությամբ վաճառել են: Ջոն Թեմփլթոնն առաջիններից է, ով իր ներդրումների դիվերսիֆիկացման նպատակով միաժամանակ «խաղացել է» համաշխարհային ֆինանսական խոշոր կենտրոններում՝ չբավարարվելով միայն ԱՄՆ-ի շուկայով:

«Ինչպես հարստանալ» շարքի մնացած հոդվածներն ընթերցելու և այլ հայտնի ֆինանսիստների խորհուրդներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share